Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի շարք պաշտոնյաների է աշխատանքից ազատել, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Փաստաթղթերը հրապարակվել են նախագահի կայքում։
Մասնավորապես №115 հրամանի համաձայն՝ աշխատանքից ազատվել է Դեսյանսկի ղեկավար Դմիտրի Ռատնիկովը, №116 հրամանի համաձայն՝ Սվյատոշինի ղեկավար Սերգեյ Պալովսկին, №117 եւ №118 հրամանի համաձայն՝ Դնեպրի եւ Պոդոլսկի ղեկավարների պաշտոնակատարներ Պավել Բաբին եւ Սերգեյ Կովալենկոն, համապատասխանաբար։





























