Իրանի ՌԾՈւ Հյուսիսային նավատորմն առաջիկայում կհամալրվի «Damavand» ականակրով, տեղեկացրել է Mehr-ը։

«Damavand»-ը ամբողջովին իրանական նավ է, «Moudge» դասի երկրորդ ռազմանավը, որը «Jamaran» ականակրի կատարելագործված տեսակն է, այն բանակի ՌԾՈւ Հյուսիսային նավատորմում է 2014 թվականից։

Նավը կարող է կրել ուղղաթիռներ, հականավային հրթիռներ, «երկիր-օդ» դասի հրթիռներ, տորպեդոներ, ժամանակակից թնդանոթներ եւ զենիթային կայանքներ։ Նավը զինված է նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։