Իսրայելը հավանություն է տվել 3 մլրդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում F-35 անտեսանելի կործանիչների երրորդ էսկադրիլիայի գնմանը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Lockheed Martin ընկերության արտադրության լրացուցիչ 25 ինքնաթիռները Իսրայելի ՌՕՈՒ-ում F-35-ների քանակը կհասցնեն 75-ի, հաղորդել է նախարարությունը՝ ավելացնելով, որ գործարքը ֆինանսավորվելու է ԱՄՆ-ից Իսրայելին տրվող պաշտպանական օգնության փաթեթի հաշվին։
Իսրայելը Միացյալ Նահանգների սահմաններից դուրս միակ երկիրն է, որ F-35 է ձեռք բերել։ 2018 թ․ մայիսին Իսրայելի ՌՈՈՒ գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ Իսրայելն առաջինն է այդ ինքնաթիռը կիրառել մարտում։
F-35-ը հայտնի է նաև որպես միավորված հարվածային կործանիչ, իսկ Իսրայելում՝ հրեական «Ադիր» (Հզոր) անունով։
Lockheed Martin և շարժիչներ արտադրող Pratt & Whitney ընկերությունները պայմանավորվել են ավիացիոն բաղադրիչների արտադրության գործում իսրայելական պաշտպանական ընկերությունների ներգրավման մասին, ավելացրել է Իսրայելի պաշպանության նախարարությունը։





























