Մալիի ռազմական առաջնորդ Ասիմի Գոյտան կառավարությունում փոխատեղումների ընթացքում, նախագահի հրամանագրի համաձայն  Ամադա Կեյտային նշանակել է լեռնահանքային արդյունաբերության նախարար, գրում է  Bloomberg-ը։

Կեյտան այս պաշտոնում կփոխարինի Ալհուսեյնի Սանային, որը հիմա ֆինանսների նախարարն է։

 Մալին Աֆրիկայում ոսկու խոշորագույն արդյունաբերողներից է և հանքավայրերի հայրենիք, որոնք կառավարվում են այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Barrick Gold-ը, B2Gold Corp-ը, Resolute Mining-ը և AngloGold Ashanti-ն։