Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) միջև թեժ մարտերը կիրակի կրկին ցնցում են Սուդանի Խարթում մայրաքաղաքը, մինչդեռ հիվանդություններն ու թերսնումը սպառնում է տեղափոխված անձանց աճող թվին, տեղեկացնում է AFP-ն։

Ապրիլի կեսից սկսված մարտերում շուրջ 3000 մարդ է սպանվել։

Բացի մայրաքաղաքից, առավել թեժ մարտեր են ընթանում արևմտյան Դարֆուրում, որտեղ բնակիչները, ինչպես նաև ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները և այլոք հայտարարում են, որ քաղաքացիական անձինք թիրախ են դարձել և սպանվել իրենց էթնիկական պատկանելիության պատճառով ԱԱՈՒ-ի և արաբական աշխարհազորի կողմից։

  Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, ևս 2,2 մլն մարդ երկրի ներսում հարկադրված լքել է իր տունը, այն դեպքում, երբ մոտավորապես 645 000-ը փախել է սահմանն անցնելով՝ անվտանգություն փնտրելով։

Համարվում է, որ զոհվածների թիվն անհամեմատ ավելին է գրանցվածից, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ մարտական գործողություններից տուժած շրջաններում բժշկական հաստատությունների շուրջ երկու երրորդը «շարքից դուրս է եկել»։

Բազմաթիվ վիրավորներ չեն կարողանում հիվանդանոց հասնել, իսկ դիակները փտում են Խարթումի և Դարֆուրի փողոցներում։

ՄԱԿ-ի տվյալներով, ռեկորդային թվով 25 մլն մարդ Սուդանում հումանիտար օգնության և պաշտպանության կարիք ունի։