Ադրբեջանում սկսվել է առեւանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական ֆարսը։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ դատն անցկացվում է Սումգայիթի դատարանում դատավոր Ֆահմին Գումբատովի գլխավորությամբ։ Նշվում է, որ նրանք «օգտվում են թարգմանչի եւ փաստաբանի ծառայություններից պետության հաշվին»։

Հայ զինծառայողները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու եւ ծանր հանցանքներ կատարելու մեջ»։

Հիշեցնենք, որ զինծառայողները առեւանգվել էին մայիսին Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։