ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած փառատոնի ժամանակ ատրակցիոնի անսարքության պատճառով ութ ուղևոր 4 ժամից ավելի գլխիվայր նստած է եղել, գրում է UPI-ը։ 

Սքոթ Բրասսը տեսահոլովակ է նկարահանել Ֆորեսթ շրջանի փառատոնում, երբ «Կրակի գունդ» ատրակցիոնը շարքից դուրս է եկել և ութ ուղևորներ գլխիվայր մնացել  են եղել օդում:

Դեպքի վայր են ժամանել մոտակա մի քանի քաղաքների հրշեջները՝ օգնելու մարդկանց ներքև իջեցնել:

Նրանց բոլորին ապահով կերպով իջեցրել են և հետազոտել շտապօգնության խումբը։

Հրշեջները նշել են, որ ատրակցիոնի դադարեցման պատճառը մեխանիկական խափանումն է: Նրանց խոսքով՝ ատրակցիոնը վերջերս փորձարկվել է Վիսկոնսին նահանգում։