Այսօր Տաշքենդի ժամանակով 08։00-ին Ուզբեկստանում 10 784 ընտրատեղամաս է բացվել, որտեղ երկրի քաղաքացիները քվեարկելու են արտահերթ նախագահական ընտրություններում, տեղեկացնում է Sputnik Ուզբեկստանը։
Նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից Ուլուգբեկ Ինոյատովը, Ձեռներեցների և գործարար մարդկանց շարժումից, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից պետության գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Սոցիալ-դեմակրատական «Ադոլատ»կուսակցությունից Ռոբահոն Մահմուդովան, Բնապահպանական կուսակցությունից Աբդուշուքուր Համզաևը։
Քվեարկությունը գաղտնի է և կատարվում է փակ քվեախցերում։ Քվեատուփերը կնքված են և բացվելու են քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20։00-ին։
Ուզբեկստանի ԿԸՀ-ի որոշմամբ, հանրապետության արտասահմանում գտնվող դիվանագիտական և այլ ներկայացուցչություններում ստեղծվել են 56 ընտրատեղամաս 39 արտասահմանյան երկրում։
Քվեարկության ընթացքին հարյուրավոր միջազգային դիտորդներ և հազարից ավելի լրագրողներ են հետևում։ ԿԸՀ տվյալներով, հավատարմագիր է ստացել տարբեր երկրներից ԶԼՄ 1400 ներկայացուցիչ և 797 դիտորդ։
Ավելի վաղ ուղղումներ էին մտցվել երկրի սահմանադրության մեջ, որոնց համաձայն նախագահի լիազորությունները հինգից դարձվել է յոթ տարի։ Բացի այդ երկրի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը կարող է առաջադրվել երրորդ ժամկետում։





























