Սոչիի Խոստայի շրջանում ուժեղ անձրևները հեղեղել են մերձտնային տարածքները, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ ՊՎ մամուլի ծառայությոանը։

«Նախնական տվյալներով, զոհեր և տուժածներ չկան»,- նշվում է հաղորդման մեջ։

«Տների նկուղներից ջուրը դուրս է հանվում։ Բնակիչների տեղափոխման անհրաժեշտություն չի առաջացել։ Ջրի մակարդակն իջնում է։ Մոնիթորինգի խմբերը շրջում են քաղաքում վնասը գնահատելու համար»,- հայտնել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ 

«Բնակչությունը պետք է զգոն լինի և հետևի զգուշավորության միջոցառումներին։ Տարերքի հիմնական հարվածը սպասվում է երկուշաբթի գիշերը»,- նշում է մամուլի ծառայությունը