ՌԴ Դաշնային Ժողովի պատվիրակությունը՝ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ այցով մեկնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, տեղեկացնում է Դաշնության Խորհրդի (ԴԽ) մամուլի ծառայությունը։

Այցը կայանալու է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեցզիի հրավերով։

Մատվիենկոն կմասնակցի ԴԽ և ԺՆՀԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստին։

Պատվիրակության կազմում Դաշնային Խորհրդի երկու պալատների նախագահների և հանձնաժողովների ղեկավարների մի շարք տեղակալներ են ընդգրկված։