Nouvelles dArménie -ին տված իր հարցազրույցով Շառլ Ազնավուրը մատը դրել է Հայաստանի գլխավոր երկու ցավերի վրա` արտագաղթ եւ մաֆիոզ կառույցներ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավելելով. «Այս հարցազրույցից հետո տասնապատիկ եմ հարգում նրան»:
«Շառլ Ազնավուրը դաժանաբար մերկացրել է Հայաստանի իշխանություններին` լինելով այդ իշխանությունների ներկայացուցիչը Շվեյցարիայում: Խոսելով Հայաստանում մնացածների մասին, նա նշել է, թե թիվը ուռճացված է:
Պաշտոնյաներնը ասում են 2 մլն 600 հազար, սակայն դա ճիշտ չէ: Կարճ ժամանակ անց այդ թիվը հասնելու է 1 մլն 800 հազարի, ապա 1 միլիոնի:
Հաջորդը, Ազնավուրին հարց են տալիս, թե որն է արտագաղթի գլխավոր պատճառը, ինչին նա պատասխանում է. «Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Ընդհակառակը մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Գյուղացին չի կարողանում հոգալ իր հոգսերը: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցել մաֆիային, գնացեք այլ երկրներում հիմնեք, սակայն դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»:



























