Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը եռոօրյա այցով կմեկնի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացրել է АPA-ն, այս մասին փոխանցել են իսրայելական ԶԼՄ-ները։

Տեղեկության համաձայն՝ այցը կսկսվի հուլիսի 12-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 14-ը։ Այցի շրջանակում Յոավ Գալանտը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ անվանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նշվել է, որ այցի նպատակը Ադրբեջանի հետ քաղաքական համագործակցության ամրապնդումն է, երկու երկրների միջեւ կապերի ընդլայնումը անվտանգության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։