Ես առաջարկել եմ կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցությունների տրամաբանության մեջ, փիլիսոփայության, նարատիվի մեջ, ոչ թե հարցը լուծել 3 ամսվա ընթացքում: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով իշխանական թեւի այն քննադատություններին, որ եթե Օսկանյանը կարող էր հարցը լուծել, իր պաշտոնավարման 10 տարիներին թող լուծեր:
«Իմ նախարարության շրջանում հենց սա է, որ մեծ հաջողութամբ լուծել եմ, ես կարողացել եմ իմ պաշտոնավարման ընթացքում Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային տրամաբանություն, փիլիսոփայություն, նարատիվ փոխել լիսաբոնյան տրամաբանությունից, որտեղ 50-ից ավել ԵԱՀԿ երկրներ 96 թվականին հայտարարել են, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում, այդ տրամաբանությունից ես բերել, հասցրել եմ նրան,մ որ միջազգային հանրությունը, միջնորդները, որպես վերջնական առաջարկ տպվի, որպես վերջնական եզրակացություն տրվի այն, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Նրանք իրավունք պետք է ունենան անցկացնել ռեֆերենդում, որոշեն իրենց ճակատագիրը: Մի խոսքով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրագրվել է բանակցային փաստաթղթում: Ահավասաիկ, այսպես է եղել բանակցային տրամաբանության փոփոխությունը, բայց այստեղ ես մի բան եմ ուզում արձանագրեմ, որ սա հնարավոր է եղել նաեւ ի պատիվ եւ շնորհիվ նրա, որ Լիսաբոնում, երբ այս հայտարարությունը եղավ, Լեւոն Տեր – Պետրոսյանը միանգամից, հենց տեղում խեղդեց այս առաջարկի էությունը՝ հակադրվելով դրան եւ այդ ողջ հանրությանը հստակորեն ասելով, որ չի կարող այդպես լինել: Եւ դրևանից հետո նա Փաշինյանի նման չգնաց ինչ-որ անհեթեթ բացատրությունների, որ նախկինում այս է եղել, այն է եղել, նա մնաց սկբունքային իր դիրքորոշման մեջ»,-ասաց Օսկանյանը:
Օսկանյանի խոսքով՝ դրանից հետո Քոչարյանը իրեն հանձնարարական է տվել փոխել բանակցային տրամաբանությունը, օրակարգային նոր հարցեր բերել, եւ ինքը դիվանագետների օգնությամբ կարողացել է հասնել դրան:
«Դրանից հետո երրորդ նախագահը կարողացավ պահել բանակցային այդ տրամաբանությունը: Փաշինյանը, ուղղակիորեն փոշիացրեց այդ ամենը իր հայտարարություներով, իր դիվանագիտական անհմտությամբ, հակասական հայտարարություններով, ուղղակի փոշիացրեց եւ այսօր ունենք բանակցային մի այնպիսի տրմաբանություն եւ նարատիվց, որ այսպես վերջնական լուծումը տվել է Արցախի, որն արդեն բոլորի մտքում ամրագրված է, որ այն պետք է լինի Ադրբեջանի մաս: Ահավասիկ, սա է այսօր, որ մենք պետք է փոխենք եւ ես նորից պնդում եմ եւ գտնում եմ, որ հնարավոր է դա անել: Ես այդ ճանապարհը անցել եմ եւ համոզված եմ ասում, որ եթե ցանկություն լինի Փաշինյանի մոտ հնարավոր է այդ նարատիվը փոխել եւ բանակցային օրալկարգը դարձնել շատ ավելի հայանպաստ»,-շեշտեց նախկին արտգործնախարարը:











