ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին հուլիսի 16-19-ին Պեկինում կմասնակցի Չինաստանի իր պաշտոնակից Սե Չժենհուայի հետ երկկողմ բանակցություններին, հաղորդում է Reuters-ը։
Բանակցությունները նվիրված կլինեն այնպիսի հարցերի, ինչպիսիք են մեթանի արտանետումների կրճատումը, ածխի օգտագործման սահմանափակումը, անտառահատումների դեմ պայքարը եւ աղքատ երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում օգնություն ցուցաբերելը:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք ջերմ հարաբերություններ են հաստատել դիվանագիտության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, հավանաբար կքննարկեն նաեւ Չինաստանի առարկությունները ԱՄՆ մաքսատուրքերի եւ չինական արեւային վահանակների եւ մարտկոցների բաղադրիչների ներմուծման այլ սահմանափակումների վերաբերյալ, կարծում են փորձագետները:
Հանրապետականները Բայդենի վարչակազմին մեղադրել են կլիմայի դիվանագիտության մեջ Պեկինի նկատմամբ չափազանց մեղմ լինելու մեջ՝ պնդելով, որ Չինաստանը շարունակում է մեծացնել ջերմոցային գազերի արտանետումները, մինչդեռ ԱՄՆ-ն թանկարժեք մաքրման միջոցներ է կիրառում:
Քերին ԱՄՆ երրորդ պաշտոնյան է պետքարտուղար Էնթոնի Բլինքենից եւ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենից հետո, ով այս տարի այցելել է Չինաստան՝ փորձելով վերականգնել կայուն երկկողմ հարաբերությունները։





























