Կոսովոն թուրքական արտադրության Բայրաքթար անօդաչուների խմբաքանակ է գնել, կիրակի հայտնել է երկրի առաջնորդ Ալբին Կուրտին, տեղեկացնում է Reuters-ը։
Facebook-ի իր գրառման մեջ, որտեղ նա իր պաշտպանության նախարարի հետ պատկերված է անօդաչուի դիմաց, վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ «անտանգության նպատակով արված վերջին ծախսերը երկիրն ավելի անվտանգ են դարձնում»։
Ընդ որում, նա չի նշել անօդաչուների քանակը կամ արժեքը և չի ասել, թե ինչի համար են դրանք օգտագործվելու։
Վերջին ամիսներին Կոսովոն էթնիկ բռնության վատթարագույն դրսևորումների բախվեց երկրի հյուսիսում, որտեղ մոտ 500 000 էթնիկ սերբ է ապրում, որոնց պաշտպանում է Բելգրադը։
Անկարգությունները սկսվեցին մայիսին այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետերը պաշտոններ զբաղեցրեցին տեղական ընտրություններից հետո, որոնք բոյկոտել էին սերբերը՝ պահանջելով ավելի մեծ ինքնավարության մասին տասնամյա վաղեմության համաձայնագրի կատարումը։
Մայիսյան բռնություններից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր բանակը մարտական պատրաստականության բերեց և ստորաբաժանումները մոտեցրեց Կոսովոյի սահմանին։





























