«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը 4-րդ անգամ ժամանել է Բելառուս։
Ժամը 11-ի սահմաններում Պրիգոժինի Embraer Legacy 600 բիզնես ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսի Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում։
Հաղորդվում է նաեւ, որ ինքնաթիռը ժամանելէ Սանկտ Պետերբուրգից։
Նշվում է, որ այս չվերթը վերջին շրջանում արդեն չորրորդն է։
Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինը ձախողված ռազմական ապստամբությունից հետո սկսել է հաճախակի այցելել Բելառուս։





























