Չինաստանն այժմ մշակում է նոր հրիթռակիր և տիեզերանավ, որի նպատակը մինչև 2030 թվականը Լուսնի վրա տիեզերագնացներ իջեցնելն է, ասել են տիեզերագնացության չինացի մասնագետները:
Ըստ Սինխուա գործակալության՝ նոր Long March-10 (Չանչժեն) հրթիռակիրը մշակվում է հիմնականում Երկիր-Լուսին փոխանցման ուղեծիր կառավարվող տիեզերանավ և Լուսին վայրէջք գործարկելու համար, ասել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի (CASC) ենթակայությամբ գործող հրթիռաշինության տեխնոլոգիաների փորձագետ Ժուն Ին:





























