Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջամիտ քաղաքական գործիչները պատասխանատվորեն են մոտենում ՌԴ-ի ներկայացրած դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Նրա կարծիքով, Մոսկվայի ջանքերն արդյունք կտան, և կարգավորումը ձեռք կբերվի։ Նա հավատացրել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, կարգավորման միայն կայուն բանաձև է փնտրում։
Պաշտոնյան չի ցանկանում, որ որևէ մեկը Մոսկվայի առաջարկներում Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական մրցակցության տարրեր տեսնի։
Նա պատրաստակամություն է հայտնել օգնել կողմերին գտնելու այն կետը, որում շահերը կհամընկնեն, և որում արդյունքը պարտավորեցնող բնույթի պայմանավորվածության ձև կունենա։
«Ռուսաստանը շարունակելու է հնարավոր ամեն ինչ անել ցանկացած ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,- նշել է դիվանագետը։
Միաժամանակ Ռյաբկովն ավելացրել է, որ հնարավորություններն անսահման չեն։




























