Վարշավայում վիրավորվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից եւ ԱԳՆ կանչել ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւին։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։

Ավելի վաղ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հիշեցրել է, որ Լեհաստանը 1939 թվականին արեւմտյան դաշնակիցների կողմից նետվել է գերմանական ռազմական մեքենան եւ փաստացի կորցրել իր անկախությունն ու պետականությունը։  Նա նաեւ հիշեցրել է, որ Լեհաստանը շատ արեւմտյան հողեր է ստացել Իոսիֆ Ստալինի շնորհիվ, եւ եթե Վարշավան մոռացել է այդ մասին, ապա Ռուսաստանը կհիշեցնի։