Բիլբաոյում ընթացող շախմատի Մեծ Սաղավարտի եզրափակիչ մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ 8 միավորով նախավերջին տեղում է: Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը ոչ ոքի խաղացին:

 

8-րդ տուր

Նակամուրա - Արոնյան` 1:0

Կարլսեն - Վալյեխո` 1:0

Իվանչուկ - Անանդ` 1/2

1. Իվանչուկ - 14

2. Նակամուրա - 11

3. Կարլսեն - 11

4. Անանդ - 9

5. Արոնյան - 8

6. Վալյեխո - 7