ԱՄՆ Նեւադա նահանգում գտնվող «Կրիչ» ռազմաօդային ուժերի բազան վիրուսային գորհի է ենթարկվել: Վիրուսը ոչնչացրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի վերահսկման համակարգը: Ռազմաբազայի համակարգիչները վարակվել են հատուկ լրտես-ծրագրով (keylogger), որն անմիջապես վերացնում է ստեղնաշարից մուտքագրված տեղեկատվությունը:

Այս բազայից, ինչպես նշում է Lenta.ru-ն, իրականացվում է Predator եւ Reaper անօդաչու սարքերի կառավարումը,  որոնք մասնակցում են Իրաքի, Աֆղանստանի գործողություններին:

Սակայն հաղորդվում է, որ վիրուսին չի հաջողվել դադարեցնել անօդաչու սարքերի թռիչքը,  գաղտնի տեղեկատվության  արտահոսք չկա:  Վարակը տարածվել է 2 շաբաթ առաջ, բայց Պենտագոնի մասնագետներին մինչ այժմ չի հաջողվում «հարցերը լուծել»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մոտ 200 մարդ հոկտեմբերի 8-ի երեկոյան փորձել է ներխուժել ԱՄՆ մայրաքաղաքի ամենամեծ ժողովրդականություն վայելող թանգարաններից մեկը` Ավիացիայի ազգային թանգարան: Ցուցարարներն  իրենց բողոքն են հայտնել անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսի առնչությամբ: Օբամայի վարչակազմը մեծ ուշադրություն է դարձնում այդ սպառազինությանը, որն ակտիվորեն կիրառվում է Աֆղանստանում: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` ԱՄՆ-ը պետք է դուրս բերի ուժերն այդ երկրից:

Թանգարանի անվտանգության աշխատակիցների հետ ծեծկռտուքի արդյունքում  մեկ մարդ ձերբակալվել է: