Պետք չէ խտացնել իրավիճակը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր կրկնության վերաբերյալ տեղեկություններով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում կայացած Հայաստանի գյուղատնտեսական համայնքների ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում:

Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին հայտարարել է, որ հայկական տնտեսության համար ռիսկերից մեկը մնում է եվրագոտում առկա անկայունությունը: «Գյուղատնտեսական ապրանքների արտադրողների համար ռիսկերը կարող են ավելանալ արտադրողական գների տատանման հետեւանքով»,-հայտարարել է Ժ.-Պ Ապին:

Պատասխանելով նրա հայտարարությանը` Հայաստանի նախագահը նշել է, որ ճգնաժամի երկրորդ ալիքի մասին խոսել դեռ վաղ է: «Դեռ շուտ է խոսել այն մասին, որ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները վերածվել են ճգնաժամի երկրորդ փուլի: Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք սովոր ենք աշխատել ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ են դիմակայել մարտահրավերներին»,-հայտարարել է նախագահը: