Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան միացել է ի պաշտպանություն Արցախի մեկնարկած՝ Արցախի խաղաղության փառատոնին։ Տեսաուղերձում նա կատարում է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։
Ուղերձում ներկայացվում է, որ Ադրբեջանը լիակատար շրջափակել է Արցախը, ինչի հետեւանքով 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա մատնվել են սովի եւ կանգնած են հումանիտար ճգնաժամի առաջ։ Նա կոչ է անում բացել Լաչինի միջանցքը։
Նշենք, որ Արցախի խաղաղության փառատոնին միացել են նշանավոր բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։











