Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ռաֆայել Մեհրաբյանի փոխարեն նշանակվել է Կարեն Աղամալյանը: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը հայտնում է, որ աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ Հայաստանի ազգային հավաքականի ղեկավարությունը պարտավորվել էր  առնվազն օլիմպիական երեք ուղեգիր նվաճել: Բայց մեր մարզիկներից միայն Անդրանիկ Հակոբյանը կարողացավ նվաճել ուղեգիր:  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստում րոշվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆայել Մեհրաբյանին եւ նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել Կարեն Աղամալյանին, իսկ երկրորդ մարզիչ` Ֆեդյա Ալեքսանյանին:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզչի գործը կշարունակի Դերենիկ Ոսկանյանը: Ավագ տարիքի պատանեկան թիմը կղեկավարի Արման Հարությունյանը, իսկ պատանեկանը` Արշավիր Գրիգորյանը: