Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իռլանդիա - Հայաստան ընտրական վերջին հանդիպումը կարող է ճակատագրական լինել նաեւ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիի համար: Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան մտադիր է եւս երկու տարվա պայմանագիր կնքել իտալացի մասնագետի հետ, եթե ազգային թիմը հաղթահարի ընտրական խմբի արգելքը, առավել եւս, որ Տրապատոնիի մարչզական շտաբը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը` տարեկան 2,5 միլիոն եվրոյից մինչեւ 1,5 միլիոն:
Այնպես որ Հայաստանի հավաքականի հաղթանակի դեպքում Տրապատոնին կարող է դառնալ գործազուրկ, գրում է independent.ie-ն:
Հիշեցնենք, որ Երեւանի ժամանակով 22:45-ին Դուբլինում Իռլանդիայի հավաքականը կընդունի Հայաստանի թիմին եւ անցումային հանդիպումների համար կարող է բավարարվել, նույնիսկ, ոչ ոքի արդյունքով:
B խմբում Իռլանդիան 18 միավորով երկրորդ տեղում է, Հայաստանն ունի 17 միավոր: 20 միավորով խումբը գլխավորող Ռուսաստանը նույն ժամին կընդունի Անդորային:




























