Հայաստանի հավաքականը ծանրագույն իրավիճակում հայտնվեց Եվրո-2012-ի ընտրական վերջին խաղում: Իռլանդիայի հետ հանդիպման 27-րդ րոպեին Ռոման Բերեզովսկին ձեռքով խաղաց տուգանային հրապարակի սահմաններից դուրս եւ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահին: 

Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադատ դուրս եկավ երիտասարդ, անփորձ դարպասապահ Արսեն Պետրոսյանը:

Հանդիպման հաշիվը չի բացվել` 0:0: