Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիից փախստական, այժմ Ստեփանակերտի բնակչուհի, երկու երեխաների մայր Ալվինա Ներսիսյանը պատմել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով արցախցի մայրերի ապրումների մասին։

Օնլայն համաժողովի ընթացքում Ներսիսյանը պատմել է, որ ամենամեծ խնդիրներից մեկը սննդի պակասն է, առաջին հերթին, հացի պակասը։

«Սարսափելի է, երբ չես կարողանում հաց գնել երեխաներիդ։ Հացի մեծ հերթեր են։ Եվ նույնիսկ հերթում չգիտես, թե հաց կստանաս, թե՝ ոչ։ Երեկ տղաս չորս ժամ կանգնել է հերթւոմ եւ վերադարձել առանց հացի։ Ինչպե՞ս նայել երեխայի աչքերին, ում նույնիսկ հաց չես կարող տալ»,-պատմում է Ներսիսյանը։

«Բոլորը երեխաները քաղցրավենք եւ մրգեր են սիրում։ Մեր երեխաներն ամիսներով զրկված են այդ ամենից։ Մենք ձգտում ենք նրանց մոտ չարտասանել այդ բառերը, նրանք փոքր են եւ չեն հասկանում՝ ինչու նախկինում կար քաղցրավենիք, իսկ հիմա չկա»,-ասել է նա։

Կինը միջազգային կազմակերպություններին կոչ է արել այցելել Արցախ եւ համոզվել, որ նման իրավիճակ է։

Ալվինա Ներսիսյանն արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի մեղքով փախստական է դարձել։ «Մենք փախել ենք Բաքվից Սումգայիթի ջարդերի ժամանակ։ Ես հիշում եմ ծնողներիս անհանգստությունը եւ չէի ցանկանա, որ նույնը տեսնեին իմ երեխաները»,-պատմել է նա։