Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 11-ի կեսօրին, Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել ՌԴ 17-ամյա մի քաղաքացու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա այս տարվա փետրվարի 17-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր  մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Հետախուզվողը կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: