Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը օգոստոսի 24-ին ժամանել է Ծաղկաձոր՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին:

Այստեղ նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցեր:

Նախատեսվում է քննարկել նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը եւ սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: