Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։

Հաղորդվում է, որ Ոսկանյանը, իբր, գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր  մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ գերիների նկատմամբ մի քանի հոդվածներով քրեական գործեր է սարքել ։