Ռուսաստան արտահանմամբ զբաղվող հայ գործարարների շրջանում որոշակի մտահոգություն կա ռուբլու փոխարժեքի հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ աշխատանքային նախաճաշից հետո, որը տեղի է ունեցել Երեւանում։

Ելույթ ունենալով միջոցառման արդյունքներով Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում՝ ռուս պաշտոնյան նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շփումներն աճում են:

«Ապրանքաշրջանառությունն աճում է, աճում են փոխադարձ ներդրումները, աճում է փոխադարձ հետաքրքրությունը։ Բիզնեսը բոլորից լավ է հասկանում հնարավորությունների այն պատուհանը, որը բացվել է, հատկապես հաշվի առնելով ռուսական եւ հայկական բիզնեսի վաղեմի ու խորը կապերը։ Մենք փորձեցինք խոսել մակրոտնտեսական իրավիճակի մասին, կանխատեսումներ եւ գնահատականներ տալ։

Քքննարկվել են նաեւ տրանսպորտի, մաքսատան, նոր ջրանցքների եւ այլ ավանդական հարցեր: Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը հսկողության տակ կառնենք, սպառիչ պատասխաններ կտանք բիզնեսին, անհրաժեշտության դեպքում ինչ-որ բաներ կշտկենք»,-նշել է նա։

Իր հերթին, Քերոբյանը նշել է, որ անդրադարձ է կատարվել ներդրումների, նոր նախագծերի, լոգիստիկայի հետ կապված հարցերին։ «Մենք սահմանել ենք աշխատանքների զգալի ծավալ, եւ այս բոլոր խնդիրները կատարելիս լավ արդյունք կստանանք»,-նշել է նախարարը։