Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրն անցկացրեց Ավանում։
Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքացիներից զգում է իրենց ծրագրերը լսելու պատրաստակումություն։
«Ամենակարևոր խնդիրը հաղթահարելն է հասարակության հուսահատությունը, որն առաջացել է իշխանության հինգ տարիների գործողությունների հետեւանքով։ Շատ բարդ է Արցախում ստեղծված իրավիճակում քարոզարշավ իրականացնել, սակայն այն միաժամանակ ուժ է տալիս լինելու վճռական։ Երեւանի իշխանության փոփոխությամբ հիմնական իշխանափոխություն չի լինի, բայց ես հավատում եմ, որ այն կլինի ազդակ․ եթե գալիս է ուժ, որը խոսում է Արցախի մասին, ուրեմն՝ երկրում բան է փոխվել, ինչը ազդակ է։ Եվ նշան, որ ընդհանուր իշխանափոխությունը մոտ է»,- նշեց նա։
Թանդիլյանը շրջեց փողոցներում եւ քաղաքացիներին ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը։
«Մենք ձեզ հավատում ենք, դրա համար էլ ձեզ կընտրենք, հաղթանակ ենք մաղթում»,- նշեցին քաղաքացիները Թանդիլյանի հետ զրույցում։











