«Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզչություն է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի խոսքով ՝ այս ընտրությունները հնարավորություն են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ օրակարգը դառնա գերիշխող»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ անվտանգության հարցերը Հայաստանում թիվ մեկ խնդիրն են։ Նա համոզված է, որ անվտանգությունը պահպանելու համար մեզ իշխանափոխություն է պետք։

«Երեւանի խնդիրները եւս կարեւոր են, եւ մենք դրա հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենք։ Սակայն մենք վստահ ենք, որ եթե ամբողջական իշխանափոխություն չլինի, այդ ծրագրերը կմնան թղթի վրա»,-նկատեց Թեւանյանը։

Փաշինյանը, նրա խոսքով, Ալիեւից կադաստրային թուղթ է պահանջում, սակայն ոչ մի կերպ չի կարողանում ստանալ այն: