Այս ճանապարհի բացումը նշանակում է մահ արցախցիներին,չի կարելի: Այս մասին ասել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին հավաքված արցախցիներից մեկը:

«Կան Արցախում քաղաքական դմեքերը, որոնք մտածում են այսճանապարհով կապ հաստատել, հետագայում էլ, որ այստեղ առեւտրի կենտրոններ բացեն, որպեսզի ինտեգրվեն, սակայն սա անթույլատրելի է: Եթե ադրբեջանցին թեկուզեւ հումանիտար անվան տակ մտավ Արցախ, չես կարող դեմը առնել: Հետեւաբար այն ղեկավարները, որոնք մտածում են, որ այս ճանապարհի բացումով սովից փրկում են մեզ, ընդամենը չեն կարողանում հացի խնդիրը կարգավորել: Մենք իրավունք չունենք այս ճանապարհը բացենք, սա ամահ է բերելու մեզ,  հետագայում մենք թողելու ենք Արցախը, մենք կբացենք միայն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը եւ իրենք մեր անկախությունը ճանաչեն»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը: Իշխանությունը եւս հայտարարում է, որ որեւէ պայմանավորվածություն չկա բեռները ընդունելու վերաբերյալ:

Մանրամասները ՝ տեսանյութում: