Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառվել է Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում օգոստոսի 31-ին Իսպանիայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Լաչինի միջանցքը «պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»։
Բերբոքն այս տարածաշրջանում մարդկանց վիճակն աղետալի է անվանել՝ ընդգծելով, որ այնտեղ էլեկտրաէներգիան հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ։
«Ուստի մենք դիմում ենք Ադրբեջանին եւ ՌԴ-ին հրատապ կոչով։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է ապրելու համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները այդ հարցը կքննարկեն հինգշաբթի:





























