Այսօր՝ սեպտեմբերի 5-ի առավոտից անանցանելի խցանումներ են Նոր Նորքում եւ Ավանում, եւ սա կրկնվում է գրեթե ամեն օր:

Քաղաքացիները նշում են, որ պատճառն այն է, որ Գայի պողոտայում քաղաքապետարանը ավտոբուսների համար գիծ է առանձնացրել եւ ավտոմեքենաները ստիպված են լինում անցնել ոչ թե երեք, այլ երկու գծով, իսկ որոշ խաչմերուկներում՝ մեկ գծով: Այսինքն Նոր Նորքից քաղաք իջնող ողջ հոսքը գալիս «բախվում է» մեկ գծով երթեւեկության: 

Մանրամասները՝ տեսանյութում: