NEWS.am-ի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածուները երկուսն են՝ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։
Մեր թղթակիցը հաղորդում է, որ ՍԴ նախագահի ընտրության արդեն 4-րդ ժամն է լրացել։ Չի բացառվում, որ այն հետաձգվի։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով։




























