Մոսկվան արդեն պարզաբանումներ է պահանջել հայկական կողմից՝ Հայաստանի կառավարության՝ Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու որոշման հարցով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր հետագա քայլերը կորոշենք՝ ելնելով Երեւանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է Զախարովան։