Արցախում պաշաարման հետեւանքով ստեղծված ճգնժամի թափառող շների խնդիրը շարունակում է չլուծված մնալ, ավելին, ժամանակ առ ժամանակ լսում ենք մարդկանց՝ սովածությունից կատաղած կենդանիների թիրախ դառնալու, ընդհուպ մինչեւ հարձակման դեպքերի մասին:

Ոստիկնությունում միայն վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների հարձակման 4, իսկ նախորդ շաբաթ՝ 3 դեպք: Չկարողանալով պահել տներում, կենդանիներին բաց են թողնում, ինչը լուրջ սպառնալիք է հասարակության համար:

«Վերջին ժամանակահատվածում սննդային մնացորդները աղբարկղերում քչացել են բլոկադայի պատճառով, եւ թափառող շները մարդկանց տոպրակներում միս կամ այլ սնունդ տեսնելու դեպքում հարձակման փորձեր են անում: Ներկա պահին վտանգն ավելի մեծ է: Մի անգամ երկու կիլոգրամ միսը ձեռքիս երկու կմ հետեւիցս եկել են, բացի բարեբախտաբար, չեն կծել, հարձակում ուժեղ չի եղել: Բայց հետապնդում են մարդկանց»,-ասում է Ստեփանակերտի բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ շները սոված են ու գազազած, ինչը վտանգ է ներկայացնում առաջին հերթին բակերում խաղացող երեխաների համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: