Ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 13-ին Երեւանի Աբովյան փողոցի թիվ 46 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Հակոբ Ղ.-ին եւ Իրանի քաղաքացի, 40-ամյա Սիլվանա Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ Հակոբ Ղ.-ի գուլպայից հայտնաբերվել է բժշկական ներարկիչ` մոտ 0,3 մլ մուգ շագանակագույն հեղուկով, իսկ Սիլվանա Մ.-ի պայուսակից` 90 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, մետադոն թմրամիջոց են, պատկանում են իրեն, եւ ինքը դրանք պատրաստվում էր իրացնել Հակոբ Ղ.-ին:
Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»` փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:




























