Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը։

«Ուշադրության կենտրոնում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում ստեղծված լարված իրավիճակը։ Կանցլերը խորը մտահոգություն է հայտնել լարվածության կապակցությամբ, որը վերջին շաբաթներին անշեղորեն աճում է հատկապես զորամասերի վերաբաշխման հետ կապված։ Դաշնային կառավարությունը կոչ է անում զերծ մնալ ցանկացած ռազմական էսկալացիայից։Այն, ինչ այժմ անհրաժեշտ է, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ արագ համաձայնության հասնելն է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ​​ուղիներով. այժմ բոլորը պետք է շտապ կառուցողական աշխատեն այդ նպատակին հասնելու համար»,- ասվում է ուղերձում։