Երկար ժամանակ տիեզերքից եկող հիմնական վտանգը համարվում էին աստղակերպերն ու գիսաստղերը: Մասնագետները որոշ ժամանակ առաջ նույնիսկ սկսել էին ծրագրեր մշակել խոշոր երկնային մարմինների և Երկրի բախման վտանգը հեռացելու համար: Սակայն Ուոշբեռնյան համալսարանի աշխատակիցները օրերս Կանզասում զեկույց են ներկայացրել` համաձայն որի երկրի վրա կյանքի ոչնչացումը պետք է սպասել հեռավոր տիեզերքից, ընդ որում` դրանից պաշտպանվելը գործնականորեն անհնար է:
Աստղերի բախումների եւ պայթյունի արդյունքում արտազատվում են մեծ քանակությամբ գամմա ճառագայթներ: Ալիքները, որոնք այդ ընթացքում թափանցում են գալակտիկայի հեռավոր անկյուններ, ընդունակ են ամբողջովին սպառել օզոնային շերտի ստրատոսֆերան եւ ճանապարհ բացել ուլտրամանուշակագույն ճառագայթման համար, ինչն էլ կոչնչացնի ամեն մի կենդանի օրգանիզմ Երկրի վրա: Այդպիսի բան արդեն պատահել է և ոչ մեկ անգամ, կարծում են գիտնականները:
«Մենք պարզել ենք, որ կա գամմա ճառագայթման որոշակի տեսակ` կարճ գամմա-պայթյուն, որը ավելի նշանակալի ազդեցություն ունի, քան երկար գամմա ճառագայթումը,- ասել է հետազոտության հեղինակներից Բրայն Թոմասը,- Կարեւոր է ոչ թե ճառագայթման տեւողությունը, այլ ռադիացիայի աստիճանը»:
Ոսումնասիրողները նաեւ հաշվարկել են, որ գալակտիկայում նման բախումներ տեղի են ունենում 100 մլն տարին մեկ անգամ, ինչն էլ նշանակում է, որ Երկիրը արդեն կրել է նման կատակլիզմների հետեւանքներ եւ ոչ մեկ անգամ, տեղեկացնում է Yтро.ru-ն` որպես աղբյուր նշելով Livescience.com կայքը:




























