Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին քննարկել են իրավիճակն Արցախում, Սիրիայում եւ Աֆղանստանում, նրանց միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Թեհրանում երեքշաբթի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Դա, անշուշտ, թե՛ Սիրիան է, թե՛ Աֆղանստանը, եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում ձեր հյուսիսային հարեւանի մոտ՝ Ղարաբաղում», -ասել է Շոյգուն՝ առաջարկելով բանակցություններում քննարկել երկկողմ ռազմական համագործակցությունը։

Բացի այդ, շարունակել է ՌԴ պաշտպանության նախարարը, «կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկել այսօր եւ վաղվա ընթացքում»։ «Դրանք թե՛ կրթության, թե՛ փորձի փոխանակման, թե՛ պատվիրակությունների փոխանակման, համատեղ ռազմածովային զորավարժություններն են»,- ասել է Շոյգուն։