Ռմբակոծության պայմաններում Արցախում մանուկներ են լույս աշխարհ եկել:

Ստեփանակերտի ծննդատան բժիշկներից մեկը պատմում է. «Առավոտյան, երբ դեռ խաղաղ էր, ծնվել է մեկ երեխա կեսարյան հատման ճանապարհով: Երկու հոգի ունեինք ծննդաբերության մեջ, հենց ռմբակոծություն սկսվեց, իսկույն իջեցրինք նկուղային հարկ, մեկ ծննդաբերությունն ունեցանք բնական ճանապարհով նկուղում, երրորդ տղան էր ընտանիքի: Մյուսը ավարտեցինք կեսարյան հատումով արդեն վիրահատարանում՝ ռմբակոծության տակ: Ռիսկ էր, բայց պետք է կյանքը փրկեինք եւ երեխան լույս աշխարհ գար: Դա ավելի կարեւոր էր, քան մեր կյանքը»:

Նոր ծննդաբերած կանանցից մեկն ասում է. «Չէի պատկերացնում, որ բալիկս կծնվի ու մենք պադվալում կլինենք: Փառք Աստծո, բժիշկները շատ ուրիշ ձեւի հոգատարությամբ են վերաբերվել: Չեմ ուզում էս խոխեքը կռիվ տեսնեն: Թող ապրեն խաղաղ երկրնքի տակ, մենք էլ հանգիստ ու ուրախ լինենք»:

Բոլոր մայրերը միայն մի բան էին ցանկանում՝ խաղաղություն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: