Ֆրանսիան անվտանգության խորրդի հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լրջությունը։ Շաբաթներ շարունակ մեծաքանակ զորքի և զինամթերքի կուտակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել լայնածավալ ռազմական գործողություն սկսել, գործողություն, որի ընթացքում կիրառվել են ցամաքային և օդային միջոցներ, որոնք ազդել են խաղաղ բնակչության վրա։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարեց Ֆրանցիայի Արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան։

«Ոչ ոք չի կարող հավատալ, որ այս գործողությունը կանխամտածված չէր, չնայած՝ բանակցային լուծումներ գտնելու ջանքերը ավելի էին ինտենսիվանում և նախորդ օրը 3 ամսվա մեջ առաջին անգամ հումանիտար օգնության մատակարարումը վերականգնվել էր»,- ասել է նա։

Քոլոնայի խոսքով՝ Ֆրանսիան անմիջապես ուղղակիորեն դատապարտել է այդ անընդունելի հարձակումը, որը հակասում է հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման`ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքին․

«Մենք միակ երկիրը չենք, որ այսպես է կարծում։ Այս սեղանի շուրջ գտնվող շատ երկրներ նույնպես անդրդվելիորեն մերժել են այս բռնությունն ու կամայական վարքագիծը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել զսպվածություն և հարգել միջազգային իրավունքը։ Ինչպես և սպասելի էր՝ այս քայլի արդյունքը հատկապես ծանր էր հարյուրավոր վիրավորներով և տասնյակ զոհերով՝ ներառյալ քաղաքացիական անձինք՝ ներառյալ երեխաներ։ Երեկ հրադադար է հայտարարվել։ Դա անհրաժեշտություն էր և կարևոր է, որ այն հարգվի»։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չէ, որ հարցականի տակ է դրվում, ոչ ոք դա հարցականի տակ չի դնում, այն վտանգված չէ, նշում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը․ «Ի հակառակ վտանգված է Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավորությունը շարունակելու ապրել իրենց իրավունքներն ու մշակույթը հարգված լինելու պայմաններում։ Այսպիսի երաշխիքներ գոյություն ունենալ չեն կարող, եթե ուժեղ կողմը կանխամտածված ուժ է կիրառում թույլի նկատմամբ, և երբ Լեռնային Ղարաբաղը տևական ժամանակ է՝ շրջափակման մեջ է, ինչը բնակչությանը թույլ չի տվել ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա»։

Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի՝ երեկ արված հայտարարությունները, որում հաստատում է Լեռնային Ղարաբաղի հետ խաղաղ պայմաններում ապրելու և նրանց իրավունքները պաշտպանելու իր պատրաստակամությունը։

«Այս բառերը ցույց են տալիս Ադրբեջանի հանձնառությունը, այսօր նրանք պատասխանատու են բնակչության ճակատագրի համար։ Եթե Ադրբեջանը իրոք ցանկանում է հասնել խաղաղ և բանակցային լուծման, այն պետք է այժմ և այստեղ շոշափելի երաշխիքներ տրամադրի։ Այն պետք է բարեխղճորեն գործի և ուժ չկիրառի կամ ուժ կիրառելու սպառնալիք հնչեցնի, և ընդունի, որ այս երկխոսությունը վերաբերում է միջազգային հանրության աջակցությամբ բնակչությանը տրվող երաշխիքներին։

Ադրբեջանը պետք է համաներման երաշխիքներ տա հրադադարին համաձայնած ուժերի համար, պետք է առանց նախապայմանների և անմիջապես վերականգնի Լաչինի միջանցքով երթևեկությունը՝ Արդարդադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան։ Բացի այդ Ադրբեջանը պետք է համաձայնի Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական ներկայությանը, ինչը անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով ձմռան մոտեցումը։ Առանց այս երաշխիքների հանգուցալուծում լինել չի կարող»,- շեշտեց Քոլոնան։

Առաջին անգամը չէ, որ Ֆրանսիան այս կառույցին ահազանգել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լրջության մասին, հիշեցրեց նախարարը․ «Առաջին անգամը չէ, որ կառույցին կոչ ենք արել կենտրոնացնել ջանքերը՝ խուսափելու մարդկային ողբերգությունից և Հարավային Կովկասում իրավիճակի հետագա ապակայունավումից։ Վերջին օրերի իրադարձությունները վերահաստատեցին այս փաստը, մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել և հետևել Լեռնային Ղարաբաղում ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ եթե այդպես վարվենք, կբախվենք մի բնակչության նկատմամբ մասսայական ագրեսիայի, որն արդեն իսկ շատ դառնություններ է տեսել։ Բազմաթիվ տեղեկություններ են ստացվել, ինչպես գիտեք, տեղաշարժերի և այս գործողության նախապարաստման մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության ավելի քան 10 տոկոսը տեղահանվել է 2019 թվականի սեպտեմբերին Ադրեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով

Այս խորհուրդը պետք է շարունակի քայլեր ձեռնարկել այս ճգնաժամի հանգուցալուծման համար, և պետք է պաշտպանի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները՝ ակտիվ աջակցություն տրամադրելով՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի համար դիվանագիտական լուծման համար պայմաններ սահմանելով։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի միշտ և ամենուրեք»,- ասաց նա։ 

Պետք է աչալրջություն ցուցաբերել Հայաստանին այս ողբերգական իրադարձությունների մեջ ներքաշելու ցանցակած փորձի, և դրանք երկրի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելու պատրվակ օգտագործելու հարցում, շեշտեց Քոլոնան․ «Վարչապետ Փաշինյանը վերջին ամիսներին պատասխանատվություն, դեէսկալացիայի հասնելու ցանկություն և Ադրբեջանի հետ բանակցայի լուծում գտնելու պատրաստակամություն է ցուցաբերել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման վրա՝ հստակ նշված և ապառազմականացված սահմաններով։

Ֆրանսիան պատրաստակամ է  և կշարունակենք այդպիսին լինել այս խորհրդի շրջանակներում և այլ առնչակից մարմիններում աշխատել  Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր ժողովուրդնեի։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր նույն նպատակն են հետապնդում»,- ելույթն ամփոփեց նա։