Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է խորացնել երեք ուղղություններով: Այդ մասին, հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նշելով, որ կնոջ հետ առաջին անգամ է Հայաստանում, դեսպանը հույս է հայտնել, որ կկարողանա ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմության ու մշակույթի հետ:

Ջոն Հեֆերնի խոսքով, երկու երկրների հարաբերությունները պետք է խորացնել տարածաշրջանային համագործակցության, տնտեսությունների ինտեգրման եւ քաղաքական ոլորտում աշխատանքների ուղղությամբ: Այդ իմաստով նա նաեւ ընդգծել է Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների` բարձր մակարդակով անցկացման անհրաժեշտությունը: 

Նշելով հարաբերությունների բարձր մակարդակը` դեսպանը հիշեցրել է, որ այս շաբաթ սպասվում են պետքարտուղարության երկու բարձրաստիճան աշխատակիցների այցը Հայաստան: