ՖԻՖԱ-ն մեկ ամսից մինչեւ 1,5 տարի ծամկետով որակազրկել է Կարիբյան ֆուտբոլային միության 4 պաշտոնյաների:
Daily Mail-ի փոխանցմամբ, որակազրկվել են Ճամայկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հորաս Բարելը (1.5 տարով), Սենտ Վինսենտ եւ Գրենադինի ներկայացուցիչ Յան Իպպոլիտն ու Դոմինիկյան Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օսիրիս Գուսմանը (երկուսն էլ մեկ ամսով), եւ Ֆրանկ Փիքերինգը (Վիրգինյան կղզիներից)` մեկուկես տարով: Ֆրանկ Պիկերինգը նաեւ տուգանվել է 500 ֆրանկով:
Վերոնշյալ չորս անձինք մեղադրվում էին ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Մուհամեդ Բին Համամից 40 հազար դոլար կաշառք վերցնելու համար: Բին Համամը մի քանի ամիս առաջ ցմահ որակազրկում էր ստացել:




























