Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կարճատև հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասի անվտանգությունը։ Այս մասին X-ում գրել է ինքը՝ Զելենսկին։
«Հայաստանի վարչապետի հետ մեր առաջին հանդիպման ժամանակ մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա, Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և ազգերի հետ բարեկամական հարաբերություններով: Քննարկել ենք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ նախօրեին Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Նա շնորհակալություն էր հայտնել Ալիեւին՝ ցուցաբերած նշանակալի մարդասիրական օգնության համար և հաստատել, որ Ուկրաինան հավատարիմ է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Գրանադայում կարճատև շփում է տեղի ունեցել Փաշինյանի և Զելենսկու միջև





























