Ճապոնիայում մրցակցության վերահսկման մարմինը կսկսի հետաքննել հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտումները Google-ի կողմից վեբ-որոնման ոլորտում, այն քայլերից հետո, որոնք ձեռնարկել են Եվրոպայի եւ մի շարք այլ երկրների իշխանությունները, տեղեկացրել է Reuters-ը։

Արդարացի առեւտրի հանձնաժողովը (JFTC) հայտարարել է, որ կհետաքննի, թե արդյոք Google-ը խախտել է Ճապոնիայի հակամենաշնորհային օրենքը, այդ թվում վերադարձնելով իր եկամուտների մի մասը Android-սմարթֆոնների արտադրողներին՝ պայմանով, որ դրանք չեն սահմանի մրցակցային որոնման համակարգեր։

Այս որոշումը հաջորդել է Եվրամիության, ԱՄՆ եւ այլ երկրների հակամենաշնորհային մարմինների համանման գործողություններին։