Ավելի վաղ ես Իլհամ Ալիևին ասել էի, որ Սիոնիստական ռեժիմը ձեզ կամ որևէ մահմեդական երկրի բարեկամ չի լինի, Գազայի հատվածում այսօր տիրող իրավիճակը նշան է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որպեսզի նրանք տեսնեն, որ Ամերիկան և Արևմուտքը տարածաշրջանի երկրների բարեկամը չեն, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը տարածաշրջանում։ Այս մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է IRNA-ն։
Ռաիսին նաև նշել է, որ Իրանը միշտ բանակցություններ է վարում հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար և հույս է հայտնել, որ «3+3» հանդիպման քննարկումները կդառնան կառուցողական համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման աղբյուր։
Իրանի ղեկավարը նաև ընդգծել է պաշտոնական Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը, որ տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի միջամտությամբ, և ընդգծել է տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների միջև սերտ փոխգործակցության և համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։
«Ես պարոն Իլհամին ավելի վաղ ասել եմ, որ Սիոնիստական ռեժիմը ոչ ձեր ընկերն է լինելու, ոչ էլ որևէ մուսուլմանական երկրի բարեկամը: Գազայի հատվածում այսօրվա իրավիճակը նշան է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը ոչ միայն բարեկամ և համախոհ չեն տարածաշրջանի երկրների հետ, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը տարածաշրջանում։
Կարևորելով Թեհրան-Բաքու հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, նախագահը նշել է. բարեկամ, եղբայր և հարևան Ադրբեջանի հետ փոխգործակցության և հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքներից է։
Իրանը կարևոր երկրներից է, որն ընդգծում է բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, կարևորում են հարցերի և խնդիրների լուծումը երկրների միջև փոխըմբռնման և համագործակցության միջոցով:




























